Ամենագնացի շահագործման կանոնները
Խորհուրդներ․
- հագնվեք եղանակին համապատասխան՝ ընտրելով հարմարավետ պակ հագուստ և կոշիկ
- վերցրեք պահեստային հագուստ
- չմոռանաք նաև լուսանկարահանող և տեսանկարահանող սարքավորումներ

Սահմանափակումներ․
ամենագնաց վարել արգելվում է ․
- 16 տարին չլրացած անձանց
- նրանց, ովքեր չեն անցնում համապատասխան հրահանգավորում
- ոչ սթափ վիճակում գտնվող անձանց

Փոքրիկ խորհուրդ շրջագայությանը նախապատրաստվողներին․
որքան վատ են եղանակային պայմանները, այնքան ավելի էքստրեմալ է ուղևորությունը,
ավելի հետաքրքիր և էմոցիոնալ են տպավորությունները։

Ամենագնացը վարելու համար անհրաժեշտ է․
- անցնել հրահանգավորում
- խստորեն հետևել հրահանգչի պահանջներին
- չգերազանցել թույլատրելի մաքսիմալ արագությունը( 40կմ/ժ)
- պահպանել բավականաչափ հեռավորությունը՝ ամենագնացը արտակարգ իրավիճակներում կանգնեցնելու համար
- անչափահասների մասնակցությունը թույլատրվում է միմիայն մեծահասակների ուղեկցությամբ
- ընթացքի ժամանակ ամենագնաց վարողը ամուր բռնում է ղեկից, իսկ ուղևորը՝ համապատասխան բռնակներից
- շրջադարձերի ժամանակ անհրաժեշտ է մարմնի ծանրությունը ուղղել դեպի շրջադարձի կողմը, իսկ ամենագնացի թեքումի դեպքում՝ թեքմքն ուղղությանը հակառակ
- եթե նկատում եք ամենագնացից որևէ հեղուկի արտահոսք կամ ցանկացած այլ անսարքություն, անմիջապես անհրաժեշտ է հանգցնել շարժիչը և տեղեկացնել դրա մասին հրահանգչին

Արգելվում է․
- շրջանցել հրահանգչին
- շեղվել նախատեսված ուղուց և դուրս գալ ավտոտրանսպորտի ճանապարհ
- գերազանցել 40կմ/ժ արագությունը
- կտրուկ արգելակել

Հայաստանում ամենագնացների վարձույթը Ծաղկաձոր քղաքում է՝ Երևանից 50կմ հեռավորության վրա։ Կապ մեզ հետ