Ծառայությունները և դրանց արժեքները
Շրջագայություններ ամենագնացներով
Շրջագայություններ ամենագնացներով
Շրջագայություն 1
- Ամենագնացով զբոսանք Ծաղկաձորում, որը առավել հարմար է սկսնակների և երեխաներով ծնողների համար։ Դուք կուղևորվեք ճանապարհորդության դաշտային, հեշտ անցանելի տեղանքով
1ժամ = 25000 դր.

Շրջագայություն 2
-Այս շրջագայությունը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում տեսնել Ծաղկաձորի տեսարժան վայրերը, բարձրանալ Ալիբեկ լեռան(2819մ ծոի մակերևույթից) գագաթը և միաժամանակ տեսնել ու ֆիքսել բիբլիական Արարատի, Արագածի և Սևանա լճի աներևակայելի գեղեցիկ համայնապատկերը
2ժամ = 50000 դր.

Շրջագայություն 3
Այս շրջագայությունը իր մեջ է ներառում Շրջագայությունը #2 որին գումարվում է նաև էքստրեմալ զբոսանք off road ճանապարհով։ Ձեր ճանապարհին կարող եք հաղթահարել զանազան կիրճեր, գետային ճանապարհներ, կտրուկ վերելքներ ու վայրէջքներ և բազում այլ դժվարություններ - Շրջագայության այս տեսակը հիանալի է էքստրիմի սիրահարների համար
Երթուղու մինիմալ տևողությունը 3ժամ է.
Արժեքը = 75000 դր.

Բոլոր երթուղիների ընթացքում կան դադարներ, որպեսզի կարողանաք հիանալ բնության ամենագեղեցիկ անկյուններով և լուսանկարվեք

Ամենագնացի վարձույթը ներառում է․
- ամենագնացի վարձակալություն
- վառելիք ողջ ճանապարհի ընթացքում
- հրահանգավորում ուղևորությունից առաջ
- համապատասխան հանդերձանք՝ սաղավարտ, անձրևանոց

Ամենագնացի շահագործման կանոնները - այստեղ.

Շրջագայություններ ձնագնացներով
Շրջագայություններ ձնագնացներով

Չգիտե՞ք Հայաստանում որտեղ կարելի է վարել ձնագնաց?
Համեցեք Ծաղկաձոր՝ «ATV Extreme Armenia»
Եթե չգիտեք վարել ձնագնաց, բայց ցանկանում եք սովորել կամ ցանկանում եք առավել կատարելագործել Ձեր վարման տեխնիկան, ապա մեր հրահանգիչները մեծ սիրով կօգնեն Ձեզ։
Մենք մշակել ենք ամենատարբեր երթուղիներ, որոնք կգոհացնեն ինչպես սկսնակներին, այնպես էլ ձնագնաց նախընտրող փոձառուներին։ Ձնագնաց վարելը պարզապես զբաղմունք կամ հանգստի միջոց չէ․ այն սպորտ է և ադրենալին։
Հաճախ պատահում է այնպես, որ ցանկանում ես կտրվել հոգսերից, գնալ ինչ-որ տեղ և փախչել միապաղաղ առօրյաից։
Անել այդ ամենը կարելի է, և նույնիսկ պետք է՝ մեր օգնությամբ։

Շրջագայության արժեքը.

Լեռնային զբոսանք.
Դուք կուղևորվեք ճանապարհորդության գեղեցիկ լեռնային տեղանքով։

Զբոսանքի մինիմալ տևողությունը 30րոպե է, ամենաերկարը՝ 1․5ժամ։ Արժեքը՝ սկսած 30000դր.


Շրջագայության նվեր-վկայագիր
Շրջագայության նվեր-վկայագիր
"Ամենագնացներով կամ ձնագնացներով շրջագայություններ"
Ի՞նչ նվիրել? Որքան հաճախ ենք բախվում նվեր ընտրելու խնդրին.
Մենք խորհուրդ ենք տալիս՝ որպես նվեր ընտրեք վառ տպավորությունները և բազում հաճելի պահերը։
Ցանկացած տոնական օր՝ տարեդարձ թե Ամանոր, և նույնիսկ հարսանիք, լինի երեխա թե մեծահասակ, տղամարդ թե կին, Ձեր նվերը կգնահատեն ըստ արժանվույն։
Տղամարդուն Դուք կնվիրեք շարժման ազատություն և էքստրեմալ երազանք, սիրելի կնոջը՝ մեծ բավականություն, երեխաներին՝ վառ տպավորություններ։

Սա օրիգինալ և ընդմիշտ հիշվող նվեր է։

• Յուրաքանչյուր վկայագիր ունի յուրահատուկ համար
• Ուժի մեջ է 12 ամիս
• Իր մեջ է ներառում 1 կամ 2 հոգու զբոսանք երկտեղանոց ամենագնացի վրա
• Նախնական ամրագումը պարտադիր է
Վկայագիրը պատվիրել կարող եք
extremearmeniatours@mail.ru հասցեով կամ զանգահարել +374-98-63-33-36 հեռախոսահամարով։
Վկայագրով ուղևորության համար չմոռանաք այն վերցնել Ձեզ հետ։

Ուրեմն «ATV Extreme Armenia»-ն հենց Ձեզ համար է։
Ուղևորությունը կարող եք պատվիրել +374-98-63-33-36 հեռախոսահամարով